Իրանը հույս ունի Ռուսաստանին զենք մատակարարել, փոխարենը՝ ստանալ ժամանակակից ավիացիա. Ուկրաինայի հետախուզություն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է՝ ինչ է Իրանը ցանկանում ստանալ Ռուսաստանից՝ Մոսկվային զենք մատակարարելու դիմաց։ Այս մասին ՌԲԿ Ուկրաինային տված հարցազրույցում ասել է ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։
«Իրանը ռազմատեխնիկական համագործակցություն է զարգացնում Ռուսաստանի հետ, քանի որ Թեհրանը հետաքրքրված է ռուսական զենքով»,- նշել է նա:
Մասնավորապես, Սկիբիցկու խոսքով, Իրանը հույս ունի Ռուսաստանի Դաշնությունից ստանալ ժամանակակից ավիացիա, օրինակ՝ Սու-34 կործանիչներ, ուսումնական ինքնաթիռներ, ռադիոլոկացիոն կայաններ։«
Նրանց միջև բանակցությունները շարունակվում են»,- հայտարարել է հետախուզության ներկայացուցիչը։