Ռուսաստանի կողմից Գերմանիայի վրա հարձակման մասին գրած Bild-ը չի խուսափում «բադիկներից». Պեսկով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Bild-ի հրապարակումը «Գերմանիայի վրա ՌԴ հարձակման պլանի» մասին եւ հայտնել է, որ վերջին ժամանակներս պարբերականը չի զլանում իր հրապարակումներում զանազան «բադիկների» օգտագործումից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես չէի մեկնաբանի Bild-ի այդ տեղեկությունը, վերջին ժամանակներս այդ պարբերականն էլ է հրապարակումներում զանազան «բադիկներ» օգտագործում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Մինչ այդ գերմանական Bild պարբերականը, հղում կատարելով Գերմանիայի զինված ուժերի (բունդեսվեր) մի ինչ-որ «գաղտնի փաստաթղթի», հրապարակել էր «պլանը», թե ինչպես կարող էր Ռուսաստանը, հեղինակների ենթադրությամբ, գրոհել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը։
Գերմանիայի ՊՆ-ում չեն մեկնաբանել Bild-ի նշված տեղեկությունը։