Ադրբեջանում նախագահի թեկնածուները կկարողանան քարոզչություն անել օկուպացված Կովսականում, Շուշիում, Բերձորում և Աղավնոյում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն անել օկուպացված Արցախի տարածքներում: Այս մասին հայտնի է դարձել տեղի լրատվամիջոցներից։
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզարշավի համար տեղեր է հատկացրել օկուպացված Կովսականում, Շուշիում, Բերձորում և Աղավնոյում:
Հայտնի է Ադրբեջանի իշխանություններն օկուպացված տարածքներում ընտրական հանձնաժողովներ են ձևավորել և 26 ընտրատեղամաս ստեղծել. այնտեղ քվերակելու է մոտ 23 հազար ընտրող։