Հարավային Կորեան արգելել է շան մսի վաճառքն ու օգտագործումը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կորեայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն արգելում է շների մսի սպառումն ու վաճառքը: Այս մասին հունվարի 9-ին հայտնել է Reuters-ը։
Օրենքն ուժի մեջ կմտնի երեք տարի անցումային շրջանից հետո։ Դրանից հետո արգելքի խախտումը կպատժվի մինչև երեք տարվա ազատազրկմամբ կամ 30 միլիոն վոնի (22,8 հազար դոլար) տուգանքով։
Օրենքի նպատակն է վերջ տալ շան միս ուտելու վիճահարույց, դարավոր պրակտիկային:
Այժմ Կորեայում շան միս ուտելը հազվադեպ է դարձել։ Ավելի ու ավելի շատ քաղաքացիներ շներին դիտարկում են որպես ընտանի կենդանիներ և քննադատում նրանց սպանության դաժան մեթոդները։ Ակտիվիստները նշում են, որ դա արվում է էլեկտրաշոկի կամ կախելու միջոցով։ Իր հերթին, շուն բուծողները և առևտրականները պնդում են, որ փորձում են սպանդը դարձնել «ավելի մարդկային»։