Ուկրաինան ու ՌԴ-ն հաղորդել են փոխադարձ հրետակոծությունների մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի լույս 8-ի գիշերն Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 50 հրթիռ, որոնց մի մասը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը խոցել են։
Զալուժնին հայտնել է, որ խոցվել է ՌԴ զինված ուժերի 18 հրթիռ և 8 ԱԹՍ։
Ուկրաինական կողմը նաև հայտնել է 3 զոհի և ավելի քան 30 վիրավորի մասին։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմաճակատի տարբեր ուղղություններով ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։