Ուկրաինայում պատերազմի հետևանքով մինչ այժմ մահացել է 520 երեխա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում պատերազմի հետևանքով մինչ այժմ մահացել է 520 երեխա։
Այս մասին ասված է Ուկրաինայի գլխավոր դատախազության Telegram աքաունթում տեղադրված հրապարակման մեջ։
«2024 թվականի հունվարի 8-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության լայնածավալ զինված ագրեսիայի հետևանքով մինչ այժմ զոհվել է 520 երեխա, իսկ 1186 երեխա տարբեր աստիճանի ծանրության վիրավորում է մտացել»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Գլխավոր դատախազությունից ասացին, որ սա վերջնական թիվ չէ, և տեղեկատվության հավաքագրումը շարունակվում է ակտիվ ռազմական գործողությունների վայրերում, ժամանակավորապես գրավված և ազատագրված տարածքներում։