ՀԱՄԱՍ-ը Գազայում օգտագործում է հյուսիսկորեական զենք. Հարավային Կորեայի հետախուզություն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը երկուշաբթի հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն օգտագործում է Հյուսիսային Կորեայի արտադրության զենքեր՝ Գազայում Իսրայելի դեմ պայքարելու համար, ասվում է հարավկորեական Yonhap թերթի հրապարակման մեջ:
Սակայն Փհենյանը հերքում է իր մասնակցությունը իսրայելցիների վրա հարձակումներին:
Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը հաստատել է ԱՄՆ պետական միջազգային հեռարձակողի («Ամերիկայի ձայնը») հրապարակումը, որում ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործված F-7 նռնականետի վրա կա կորեերեն գրություն: