Զելենսկին ասել է՝ ինչպես «դաս տալ» Ռուսաստանին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է ստեղծի սպառազինության միասնական արդյունաբերություն։ Նրա խոսքով՝ միայն դա կարող է «ռազմական առումով ապահով պահել Եվրոպան Ռուսաստանից»։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Եվրոպայի «զգալի» մասի դեմ։
«Սակայն ռուսական ագրեսիան կարելի է հաղթել։ Բայց Ռուսաստանին դաս տալու համար անհրաժեշտ է միասնականություն»,- ասել է նա շվեդական «Հասարակություն և պաշտպանություն» համաժողովի ժամանակ:
Իր ելույթի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան ձգտում է ձեռք բերել աշխարհի լավագույն զենքը՝ իր և իր գործընկերների անվտանգությունն ապահովելու համար։
«Ուկրաինան եղել է և միշտ կլինի եվրոպական անվտանգության ամենակարևոր դոնորներից մեկը»,- ասել է նա։