Ավստրալիայում փոթորկի հետևանքով 9 մարդ է զոհվել. շուրջ 123,000 տուն մնացել է առանց էլեկտրականության
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում փոթորկի հետևանքով 9 մարդ մահացել է, ավելի քան 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է 9News-ը։
«Ներկայումս շուրջ 123,000 տուն մնացել է առանց հոսանքի այն բանից հետո, երբ քամին ծառեր է տապալել», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Քվինսլենդի վարչապետ Սթիվեն Մայլսը նահանգը պատուհասած փոթորիկը որակել է որպես «աննախադեպ», որի հետևանքով հարյուրավոր տներ են տուժել շրջանի հարավ-արևելքում:
«Սա առաջին անգամն է, երբ մենք տեսնում ենք այնպիսի ուժեղ փոթորիկ, որը տապալում է բետոնե կոմունալ սյուները», - ասել է Մայլսը: