Իրանի նախագահի՝ Թուրքիա հետաձգված այցը կկայանա հունվարի սկզբին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հունվարի 4-ին կարող է այցելել Թուրքիա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Hürriyet թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ այցը կկայանա նշանակված օրը, եթե փոփոխություններ չլինեն։ Ռաիսիի Թուրքիա այցն արդեն մեկ անգամ հետաձգվել էր։
Ըստ թերթի՝ եթե իրանի նախագահը գա, ապա բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի ահաբեկչության դեմ պայքարը։ Այս հարցը վերջին օրերին բուռն քննարկվում է Թուրքիայում՝ կապված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հարձակումների հետևանքով թուրք 12 զինվորների մահվան հետ։