Սահմանին սկսել են բռնագրավել ռուսների միջազգային անձնագրերը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտնել է փաստաթղթերում առկա սխալների պատճառով ռուսաստանցիների արտասահմանյան անձնագրերի առգրավման երկու դեպքի մասին։ Ինչպես ասել է ATOR-ի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն, դեպքերից մեկը կապված է անվանման տառասխալի հետ, իսկ երկրորդը՝ քաղաքի անվան տառի բացակայությամբ։ Նա նշեց, որ ATOR-ը վերահսկում է իրավիճակը, քանի որ նման բան նախկինում չի եղել։
ATOR-ի փոխնախագահ Արթուր Մուրադյանը պարզաբանեց, որ նախկինում միջազգային անձնագրերում որոշ սխալներ էին թույլ տալիս, սակայն այժմ տառասխալների պատճառով փաստաթղթերը կարող են անվավեր ճանաչվել։
Ավելին՝ այստեղ