The Economist-ը հայտնել է 2023-ի «տարվա երկիրը»
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանը դարձել է «տարվա երկիր»՝ ըստ բրիտանական The Economist ամսագրի՝ տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար։
«Մեր հաղթողը Հունաստանն է, տասը տարի առաջ այն կաթվածահար էր եղել պարտքային ճգնաժամի պատճառով և ծաղրի էր ենթարկվում Ուոլ Սթրիթում: Երկրի եկամուտները նվազել էին, իսկ քաղաքականության մեջ շատացել էին աջակողմյան ու ձախակողմյան ծայրահեղական կուսակցությունները։ Սակայն տարիներ շարունակ տևած ծանր վերակազմավորումից հետո Հունաստանը 2023 թվականին գլխավորել է աշխարհի ամենահարուստ երկրների տնտեսությունների մեր ամենամյա ցուցակը»,- գրում է հրատարակությունը։
Պարբերականը նշել է, որ հուլիսին վերընտրված Հունաստանի աջակողմյան կենտրոնամետ կառավարությունը վարում է ամերիկամետ և եվրոպամետ արտաքին քաղաքականություն և զգուշավոր է Ռուսաստանի նկատմամբ։
The Economist-ը կարևորել է նաև Լեհաստանն ու Բրազիլիան։ Հատկանշական է, որ Բրազիլիան «տարվա երկիր» չի ընտրվել գործող նախագահի՝ Ռուսաստանի և Վենեսուելայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլաս Մադուրոյի հետ «սիրախաղ անելու» սովորության պատճառով։
Ավելի քան մեկ տասնամյակ առաջ Հունաստանը բախվել է լուրջ տնտեսական խնդիրների՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով։ Եվրոգոտու երկրի տնտեսությունը փրկելու համար ԵՄ իշխանությունները սկսել են նրան ֆինանսական աջակցություն տրամադրել՝ բարեփոխումների ծրագրի դիմաց։