Բաքուն վճռական է շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար. Ասադով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակելու հարցում։ Այս հայտարարությունն արել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նրա խոսքով` հաշվի առնելով վերջին շրջանի դրական ազդակները` Բաքվում չափազանց կարևոր են համարում այդ ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։
«Ստեղծված պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը թույլ կտա մեզ հասնել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և հույս կստեղծի մեր տարածաշրջանում բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության համար»,- ընդգծել է նա: