Ռուսաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի երկրների հետ․ Պուտին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը խնդիրներ չունի ՆԱՏՕ-ի երկրների հետ, հենց նրանք են արհեստականորեն խնդիրներ ստեղծում, չեն ցանկանում այնպիսի մրցակից, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այդպես է նաև այլ երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրների հետ: Ո՞ւմ հետ մենք խնդիրներ ունենք․ ոչ մեկի հետ: Նրանք արհեստականորեն խնդիրներ են ստեղծում մեզ հետ, քանի որ չեն ուզում նման մրցակից ունենալ Ռուսաստանում: Ահա և ամենը»,- ասել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի երկրների հետ։