Գազայի հատվածում Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակից է զոհվել. գերատեսչությունն Իսրայելից պարզաբանում է պահանջել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում դեկտեմբերի 16-ին Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է Ֆրանսիայի արտգործնախարարության աշխատակիցը։
«Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը մեծ ցավով տեղեկացել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի իսրայելական ռմբակոծության հետևանքով ստացած վնասվածքներից իր աշխատակիցներից մեկի մահվան մասին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ դիվանագետը թաքնվել է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության գործընկերների տանը։ Ընդհանուր առմամբ, տան վրա հարձակման հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ։
«Ֆրանսիան դատապարտում է այս բազմաբնակարան շենքի ռմբակոծությունը, որը հանգեցրել է բազմաթիվ այլ խաղաղ բնակիչների մահվան: Մենք Իսրայելի իշխանություններից պահանջում ենք որքան հնարավոր է շուտ լույս սփռել այս պայթյունի հանգամանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։