Թուրքիայում բնակվող ռուսների թիվը կտրուկ նվազել է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում կացության իրավունք ունեցող ռուսների թիվը դեկտեմբերի 7-ի դրությամբ 2023 թվականի հունվարի համեմատ նվազել է 34 տոկոսով՝ հասնելով 101.000-ի։
Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Թուրքիայի միգրացիոն վարչության տրամադրած տեղեկատվությանը։ Ըստ այդ տվյալների՝ 53.000 ռուս լքել է երկիրը։
Հունվարին Թուրքիայում բնակվել է ավելի քան 154.000 կացության իրավունք ունեցող ռուսաստանցի։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում նոյեմբերի սկզբի դրությամբ կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների թիվը նոյեմբերի սկզբին կազմում էր 1 մլն 111.000։ Նրանց մեծ մասը գրանցված էր Ստամբուլում։