Բայդենը չի կարողանա մտավոր ունակությունների ստուգման քննությունը հանձնել․ Թրամփ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահի պաշտոնի բոլոր հավակնորդները պետք է մտավոր ունակությունների թեստ անցնեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով նշել է, որ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը դժվար թե նման ստուգում անցնի։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հենց նոր բուժզննում եմ անցել։ Եվ ես կոգնիտիվ քննություն եմ հանձնել, կարծում եմ, որ իրականում, եթե առաջադրվում ենք նախագահի պաշտոնում, պետք է անենք դա (մտավոր ունակությունը ստուգել), այդ տղան (Բայդենը) չի կարող հանձնել կոգնիտիվ քննությունը»,- ասաց Թրամփը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Նիկի Հեյլին եւս կողմ է այս առաջարկին։
Բայդենը, որի 81 տարին լրացավ 2023թ. նոյեմբերին, հաճախ հայտնվում է անհարմար վիճակներում եւ իր հրապարակային ելույթներում տարբեր վրիպումներ է թույլ տալիս, որոնք ԱՄՆ-ում կատակով անվանում են «բայդենիզմներ»։ Հանրապետականները դա օգտագործում են միջկուսակցական պայքարում, որպեսզի կասկածի տակ դնեն պետության ղեկավարի՝ Միացյալ Նահանգների ղեկավարումը շարունակելու մտավոր եւ ֆիզիկական ունակությունները։