8-ամյա տղան հիվանդանոց է տեղափոխվել մարմնի 45 տոկոս այրվածքով. մանրամասներ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չելյաբինսկում խողովակաշարի վթարից հետո ութամյա երեխան ընկել է եռացող ջրի փոսը։
Ըստ աղբյուրի՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Էներգետիկով փողոցի տներից մեկի բակում։ Դպրոցական տղան ընկել է եռացող ջրի փոսը: Գոյացությունը հողի մեջ է հայտնվել խողովակաշարի վթարի հետևանքով հողի էրոզիայից հետո։ Երեխան անմիջապես հոսպիտալացվել է, որտեղ բժիշկները նրա մարմնի 45%-ի այրվածքներ են ախտորոշել։
Իրավապահ մարմինների աշխատակիցները քրեական գործ են հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով «Աշխատանքների կամ ծառայությունների կատարումը, որոնք չեն համապատասխանում կյանքի և առողջության պահպանման պահանջներին»: