Գազայի հատվածում հեռանկարները իսկապես մռայլ են. Բորել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում երկուշաբթի օրվա հանդիպման ժամանակ պատրաստվում են Իսրայելից պահանջել Գազայի հատվածում հումանիտար դադարի հաստատման պարտավորություն ստանձնել, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ 27 անդամ պետությունները կփորձեն հասնել «դադարների շարքի»։ Լիակատար հրադադարի կոչն անհնար է կոնսենսուսի բացակայության պատճառով, նշել է նա։
«Հեռանկարները Գազայի հատվածում իսկապես մռայլ են»,- ասել է Բորելը։ «Մենք G7-ի եւ այլ հանդիպումներում ասել ենք, որ Իսրայելը չպետք է օգտագործի նույն մարտավարությունը հարավում, ինչ կիրառում է Գազայի հյուսիսում, բայց նա նույնն է անում, անգամ ավելի վատ ձեւով։ Այսպիսով, անմեղ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը շարունակում է աճել»,- ասել է նա։