ԵՄ-ն չի ծրագրում Հայաստանի հետ զորավարժություններ անցկացնել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ զորավարժություններ անցկացնել, «Իզվեստիա» - ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, դա արժեքների քաղաքական եւ տնտեսական հանրություն է», - հայտարարել է Ստանոն ։
Բացի այդ, Եվրամիությունում հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր չկան, հստակեցրել է նա:
Եվրամիությունում ուսումնասիրում են հայկական բանակին խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով «ոչ մահացու ձեւաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռեւս չկան, հայտնել է Ստանոն: