Ճապոնիայում հարյուր հազարավոր ձկներ ափ են նետվել (լուսանկար, տեսանյութ)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի Հակոդատե քաղաքում ափ են նետվել հարյուր հազարավոր ձկներ: Կատարվածի պատճառներն անհայտ են. շարքային քաղաքացիները որպես պատճառ նշում են «Ֆուկուշիմա 1» ատոմակայանից ջրի վերջին բացթողումը, գիտնականները՝ բնական գործընթացները, ջերմաստիճանի փոփոխություններն ու միգրացիան։
Ինչպես նշում է News.ru-ն, լողափի 1,5 կիլոմետրն այժմ ծածկված է մի քանի տոննա սարդիններով և սկումբրիաներով։
Նախաձեռնող ճապոնացիներն արդեն հասցրել են համալրել իրենց պաշարները դեռ կենդանի ձկներով, սակայն պարզ չէ, թե ինչ անել մնացածի հետ։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: