Հանրապետականները Սենատում արգելափակել են Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 106 մլրդ դոլար օգնության տրամադրումը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Սենատն արգելափակել է 106 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը, որը ներառում էր ֆինանսական օգնություն Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին: Այս մասին գրում է theguardian.com-ը:
Արգելափակումը մեծացնում է հավանականությունը, որ Կոնգրեսը չի կարողանա մինչև տարեվերջ հաստատել Ուկրաինային ավելի շատ ֆինանսավորում. այս ֆոնին Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ Կիևը հուսահատորեն ավելի շատ օգնության կարիք ունի:
Քվեարկությունը տեղի է ունեցել 49 կողմ, 51 դեմ հարաբերակացությամբ, Սենատի յուրաքանչյուր հանրապետական դեմ է եղել օրենսդրության առաջխաղացմանը: Օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր վաթսուն ձայն։ Կոնգրեսի երկու պալատների հանրապետականները պահանջել էին ավելի խիստ սահմանային կարգավորումներ՝ իրենց աջակցության դիմաց, և նրանք ասել են, որ օրինագիծը չի բավարարում իրենց պահանջները:
Քվեարկությունից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ուղերձով՝ Կոնգրեսին կոչ անելով ընդունել օրինագիծը՝ զգուշացնելով, որ քվեարկության ձախողումը միայն օգուտ կբերի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: