Բաքուն Այդին Զաքիևին դատապարտել է 17,5 տարվա ազատազրկման «ՀՀ-ի օգտին լրտեսության» համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվի դատարանը պետական դավաճանության մեջ մեղադրվող Այդին Զաքիևին դատապարտել է 17,5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Զաքիևին մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, հայկական կողմին Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի համալրման մասին տեղեկատվություն փոխանցելու մեջ։
Հետաքննության վարկածով ՝ Զաքիևը նաև կեղծ տեղեկություններ է տարածել նախապես պատրաստված հատուկ տեքստերի տեսքով, որոնք ուղղված են երկրում էթնիկ հողի վրա հակամարտություն ստեղծելուն։