Իրանը լիովին վերահսկում է ամբողջ տարածաշրջանը և առաջին ուժն է այնտեղ. Իրանի ՊՆ ղեկավար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը լիովին վերահսկում է ամբողջ տարածաշրջանը, գրում է mehrnews.com-ը:
«Ամերիկացիներն այն ամենը, ինչ տեղի է ունենում այս տարածաշրջանում, կեղծ կերպով կապում են մեզ հետ, այն պատճառով, որ գիտեն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը գերակայություն ունի և առաջին ուժն է տարածաշրջանում», - ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին:
Նրա խոսքով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ ավելի մեծ հաջողությունների կհասնի պաշտպանական արդյունաբերության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արտահանումը, հաղորդակցությունը և ռազմական հարցերով այլ երկրների հետ փոխգործակցությունը, իսկ ԱՄՆ-ի հայտարարությունները պարզապես դատարկ և անարժեք խոսքեր են»: