Գազայի հատվածում երկու օրով երկարաձգված հումանիտար հրադադարն ուժի մեջ է մտել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև երկարաձգված հումանիտար հրադադարը վաղ առավոտյան ուժի մեջ է մտել։
Երեկ երեկոյան Կատարի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հումանիտար հրադադարը երկու օրով երկարաձգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, և նոյեմբերի 24-ին սկսված հրադադարը կշարունակվի մինչև հինգշաբթի՝ նոյեմբերի 30-ը:
Սպասվում է, որ երկու օրում Գազայի հատվածից 20 իսրայելցի պատանդ ազատ կարձակվի, իսկ Իսրայելի բանտերից` 60 պաղեստինցի բանտարկյալ։