Հնդկաստանի արևմուտքում կայծակի հարվածներից մեկ օրում կա առնվազն 20 զոհ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Գուջարաթի արևմտյան նահանգում վերջին օրվա ընթացքում կայծակի հարվածներից առնվազն 20 մարդ է զոհվել։ Նահանգի Արտակարգ իրավիճակների կենտրոնը հայտնել է, որ նահանգում գրանցվել են տարվա այս ժամանակի համար անսովոր հզոր ամպրոպներ։
«Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, գրանցվել է 20 մահ Գուջարաթի տարբեր մասերում: Այս բոլոր դեպքերը կապված են նոյեմբերի 26-ին նահանգում մոլեգնած ոչ սեզոնային անձրևների ժամանակ տեղի ունեցած կայծակի հարվածների հետ», – գերատեսչության հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Տեղատարափ անձրևները վնասել են նաև ցանքսերը Գուջարաթի տարբեր տարածաշրջաններում։ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ 16 ժամվա ընթացքում նահանգի տարբեր շրջաններում 50 մմ-ից մինչև 117 մմ տեղումներ են գրանցվել: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ նոյեմբերի 27-ին անձրևները կհանդարտվեն: