Իսրայելի ռազմական կաբինետը քննարկում է Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու հարցը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի ռազմական կաբինետը քննարկում է Գազայի հատվածում քառօրյա հրադադարի ավարտից հետո կրակի դադարեցման ռեժիմը երկարաձգելու հարցը։ Այս մասին հայտնում է Yedioth Ahronoth թերթը։
Հաղորդվում է, որ քննարկումները սկսվել են այն բանից հետո, ինչ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը զինադադարը երկարաձգելու պատրաստակամություն է հայտնել՝ ավելի շատ պատանդներ ազատ արձակելու դիմաց։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ՀԱՄԱՍ-ը հայտնել էր Եգիպտոսի ու Կատարի միջնորդությամբ Իսրայելի հետ Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հաստատման շուրջ համաձայնության գալու մասին, որը ենթադրում էր անկլավում պահվող 50 պատանդի՝ մինչև 19 տարեկան երեխաների ու դեռահասների և կանանց, փուլային ազատ արձակում Իսրայելի կողմից բանտարկված 150 պաղեստինցի կանանց ու մինչև 19 տարեկան երեխաների ու դեռահասների ազատ արձակման դիմաց։
Քառօրյա հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 24-ին տեղական ժամանակով 07։00-ին (երևանյան ժամանակով՝ 09։00)։