Թուրքիան հերքում է Իսրայել զենք տեղափոխելու համար «Ինջիրլիք» բազայի օգտագործումը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ թուրքական «Ինջիրլիք» բազան օգտագործվում է ամերիկյան ինքնաթիռներով Իսրայել զենք փոխադրելու համար:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ամերիկյան ինքնաթիռներն իբր Հարավային Կիպրոսի տարածքով Իսրայել զենք տեղափոխելու համար վայրէջք են կատարել «Ինջիրլիք» ավիաբազայում։
Թուրքական Yeni Akit թերթն էլ գրում է, որ երկրում սկսվել է պատմության մեջ իսրայելական ապրանքանիշների դեմ բոյկոտի ամենամեծ արշավը:
«Թուրքիայում մեծանում է Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումների դեմ ուղղված այդ որոշման աջակցությունը: Ցուցակում ներառվել են Իսրայելին աջակցող իսրայելական ապրանքանիշները»- գրում է պարբերականը։