Կարմիր խաչը հայտնել է, որ պարբերաբար այցելում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր Նախիջևանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։
«ԿԽՄԿ-ն ստուգում է, թե արդյոք այդ մարդկանց համար պայմաններ են ստեծվել իրենց ընտանիքների հետ շփման համար։ Մենք՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք այդ անձանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ»,- ասել է նա։