Իսրայելի ատոմային ռումբը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. Էրդողան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան նախաձեռնություններ կձեռնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում՝ կապված Իսրայելի կողմից ատոմային ռումբ ունենալու հետ, որը սպառնալիք է երկրի անվտանգությանը, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսրայելը ատոմային ռումբ ունի, մենք բողոք ենք ներկայացրել համապատասխան մարմիններին և շարունակում ենք դա անել։ Մենք նախաձեռնություններ կձեռնարկենք ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում այս հարցում, որը սպառնում է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ալժիրում գործարար համաժողովում, գրում է Hurriyet թերթը։ .
Էրդողանը նախկինում մեղադրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) անգործության մեջ՝ միջուկային զենքի առկայության մասին Իսրայելի «խոստովանությունից» հետո։