ՃՏՊ-ից հետո տղամարդը հոսպիտալացվել է և բռնվել՝ փորձելով բռնաբարել տարեց հիվանդին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում տղամարդու են բռնել, ով իբր փորձել է բռնաբարել հիվանդանոցի տարեց հիվանդին։ Այս մասին հայտնում է Actu17-ը։ Նոյեմբերի 13-ին ժանդարմների ուղեկցությամբ Թիենվիլի հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա մի տղամարդ։ Մինչ այս նա բերման էր ենթարկվել ոչ սթափ վիճակում տեղի ունեցած վթարի գործով։ Մինչ վարորդը սպասում էր արյան նմուշառման իր հերթին, նա հանգիստ մտել է 87-ամյա մի կնոջ հիվանդասենյակ։ Շուտով մի բուժքույր ներս է նայել և տեսել, որ անհայտ անձը բռնի ուժով սեղմել է հիվանդին և սկսել է մերկացնել։
Հարձակվողին կանգնեցրել է բժշկի այցը, ապա միջամտել է ոստիկանությունը։ Նրան բերման են ենթարկել։