Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ստիպելլ նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին և զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է խորացնել ԼՂ-ում ցեղասպանության զոհերի տառապանքները կամ դրդել Ադրբեջանին ագրեսիայի ցանկացած անօրինական գործողություն իրականացնել»,–նշված է հայտարարության մեջ։
Ինչպես հայտնել ենք, Բաքվի դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։