ԱՄՆ-ն չի համարձակվում սպառնալ Իրանին ռազմական հարձակմամբ. ԻՀՊԿ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն չի համարձակվում սպառնալ Իրանին ռազմական հարձակմամբ։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավագ հրամանատար, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին մի քանի անգամ ուղերձներ է հղել Իրանին՝ խաղաղության մասին խնդրանքով, Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի ֆոնին։
«Ամերիկացիները չեն սպառնում Իրանին... նրանք մի գիշերում երեք անգամ նամակներ են ուղարկել Իրան, եւ այդ նամակների ձեւակերպումները խնդրանք եւ աղերսանք են պարունակել»,- լրագրողներին ասել է Հաջիզադեն Թեհրանում։
«Մենք (մեր) հզորության բարձրակետում ենք եւ պատրաստվել ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը»,- ասել է հրամանատարը։
Նրա նկատառումները հնչել են այն երկյուղների ֆոնին, որ պատերազմը Գազայի հատվածում կարող է տարածվել Արեւմտյան Ասիայի այլ մասերում։
Հաջիզադեն հայտնել է, որ առճակատումն արդեն տարածվել է Լիբանանում, որտեղ «Հեզբոլլահը» մասնակցում է տրանսսահմանային բախումներին իսրայելական ռեժիմի դեմ։ Բայց հակամարտությունը կարող է էլ ավելի սրվել, նշել է նա՝ ավելացնելով, որ Իրանը պատրաստ է ցանկացած հնարավոր սցենարի։