Երասխում հարգել են 2020-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի հիշատակը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էրեբունի ավիաբազայի ռուս օդաչուները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն ու Արարատի մարզպետը հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Երասխ գյուղի մերձակայքում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի հիշատակին։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նշել է, որ Երասխ գյուղի «Հիշողության բլուր» հուշահամալիրում ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհվել։
Նշվում է, որ «Հիշողության բլուր» հուշահամալիրում, ռուս օդաչուների հուշարձանից բացի, կտեղադրվի նաև Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների հուշարձանը։
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները ռուսական «Մի-24» ուղղաթիռ էին խոցել։ Ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել էին անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել էր միջին ծանրության վնասվածքներով։