«Մեծ 7»-ի ԱԳ ղեկավարները կոչ են արել Բաքվին՝ ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորությունները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքների վերաբերյալ։
ԱԳ ղեկավարներն այսօր համատեղ հայտարարությամբ կոչ են արել Բաքվին՝ ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։
«Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», - ասված է հայտարարությունում։