Տղամարդը գողացել է 31 հազար զույգ գուլպա․ ի՞նչ է հայտնի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Մոսկվայի մարզի ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարի վարորդին, որը կասկածվում է փոխադրման ժամանակ 31 հազար զույգ բրդյա գուլպա գողանալու համար։ Այս մասին Ленте.ру-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի («Խարդախություն») հատկանիշներով։ Դատարանը նրա կալանքի տակ է դրել հետաքննության շրջանակներում։
Գերատեսչության տվյալներով՝ 3,5 միլիոն ռուբլի (մոտ 38 հազար դոլար) արժողությամբ բեռի կորստի մասին հայտնել է սեփականատերը, որը վարորդ է վարձել Մոսկվայի մարզից Նաբերեժնիե Չելնի բեռների խմբաքանակ տեղափոխելու համար։
Նա սկսել է անհանգստանալ, երբ վարորդի հետ չի կարողացել կապ հաստատել։ Որոշ ժամանակ անց իրավապահները բերման են ենթարկել Արխանգելսկի շրջանի 32-ամյա մի բնակչի։
Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ գուլպայի առաքման՝ կես դրույքով աշխատանքն առաջարկել է իր ծանոթներից մեկը, որի հանձնարարությամբ բեռը հասցրել է ոչ թե Նաբերեժնիե Չելնի, այլ մերձմոսկովյան Բոգորոդսկի։