Պուտինն առաջադրվելու է 2024-ի ընտրություններին. Reuters
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք հաղթելու դեպքում իշխանության ղեկին կմնա մինչև 2030 թվականը. այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով 6 աղբյուրի:
Նրանց փոխանցմամբ՝ Կրեմլի ղեկավարը կարծում է, որ ինքը պետք է Ռուսաստանն առաջնորդի վերջին տասնամյակների ամենավտանգավոր ժամանակաշրջանում:
Աղբյուրները, որոնք անանուն մնալու պայմանով զրուցել են Reuters-ի հետ, ասել են, որ Պուտինի խորհրդականներն այժմ պատրաստվում են քարոզարշավին:
«Որոշումն ընդունված է՝ նա առաջադրվելու է», - ասել է աղբյուրներից մեկը։ Մեկ այլ աղբյուր ասել է, որ որոշման մասին կհայտարարվի մի քանի շաբաթվա ընթացքում: