Պուտինը ստորագրել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացումը հետ կանչող օրենքը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենքը, որի համաձայն Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացումը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։
Այդ մասին հաղորդում է է ՏԱՍՍ գործակալությունը:
Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել էր 1996 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում և վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։ Փաստաթուղթը պետք է դառնար բոլոր տեսակի միջուկային փորձարկումների դադարեցման հիմնական միջազգային իրավական միջոցը։
Սակայն մինչ օրս պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ այն չեն վավերացրել 44 պետություններից 8-ը, որոնք ունեն միջուկային զենք կամ դրա ստեղծման պոտենցիալ հնարավորություններ։
Ավելին՝ այստեղ