Փարիզում ոստիկանները կրակ են բացել մետրոյում սպառնալիքներ հնչեցրած կնոջ վրա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզի ոստիկանությունը կրակ է բացել մի կնոջ վրա, որը սպառնալիքներ է հնչեցրել և ահաբեկչական գործողությունների կոչ արել մայրաքաղաքի 13-րդ թաղամասի մետրոյի գնացքում։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ աղբյուրին հղումով։
Նշվում է, որ գնացքի մի քանի ուղևորներ իրավապահ մարմիններին հայտնել են, որ վագոններից մեկում մուսուլմանական հագուստով մի կին՝ դեմքը ծածկած, սպառնալիքներ է հնչեցրել։
Ոստիկանության ջոկատը ժամանել է կայարան և մեկուսացրել կնոջը: Հեռուստաալիքի տվյալներով՝ նա հրաժարվել է կատարել իրավապահների պահանջները, որից հետո վերջիններս, վախենալով սեփական անվտանգության համար, կրակ են բացել նրա վրա։ Կինը վիրավորվել է որովայնի հատվածում. ոստիկանները նրան ուղեկցել են կայարանից դուրս: Նշվում է, որ նրա վրա պայթուցիկ չի հայտնաբերվել։ Կայանարանը տարհանվել է։