Բելառուսը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջել. Լուկաշենկո
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսը Ռուսաստանի մոտ բարձրացրել է ԲելԱԷԿ-ն ավելի ուշ շահագործման հանձնելու պատճառով փոխհատուցում վճարելու հարցը, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Պայմանագրի համաձայն՝ մենք նրանց (Ռուսաստան) առաջ բարձրացրել ենք փոխհատուցման հարցը։ Սա թաքցնելու կարիք չկա։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Բայց նման հարցեր առաջացել են այն պատճառով, որ կայանի գործարկման ժամկետները խախտվել են, և դրա պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը»,- ասել է Լուկաշենկոն (մեջբերում է ԲԵԼՏԱ-ն):
Ավելին՝ այստեղ