Գազայի հատվածում կյանքից զրկվածների թիվը գերազանցում է 8300-ը, վիրավորներինը՝ 21 հազարը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի Պաշտպանության բանակը որոշ տվյալներ է ներկայացրել: Էսկալացիայից հետո առնվազն 800 հազար խաղաղ բնակիչ լքել է Գազայի հատվածի հյուսիսը, 315 իսրայելցի զինվորական է զոհվել, գերեվարվել է 238 մարդ:
ՑԱԽԱԼ-ը նաև տեղեկացրել է, որ հաջողվել է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող իսրայելցի զինվորականի: Իսրայելական կողմի տվյալով՝ գերիների թվում է 33 երեխա:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցում է 8300-ը, այդ թվում՝ 3400-ից ավելի երեխա։ Վիրավորվել է 21 հազ. մարդ: Հորդանանի Արևմտյան ափին զոհվել է 119 մարդ, վիրավորվել՝ շուրջ 2 հազարը: