Սաակաշվիլին պնդում է, որ «ռուսների դիվերսիոն խումբը» ներթափանցել է Վրաստան՝ զավթելու իշխանությունը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ «ռուսների դիվերսիոն խումբ» է ներթափանցել Վրաստան։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է բյուջետային միջոցների յուրացման գործով դատավարության ժամանակ։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:
«Լավ վիճակում լինելու համար մենք պետք է շատ զգույշ վերաբերվենք ռուսների ժամանմանը: Ես ուզում եմ ստեղծել «Քաղաքացիական պաշտպանության» թեժ գիծ, որին մարդիկ կարող են զանգահարել և մեզ հայտնել հակավրացական դրսևորումների մասին։ Իմ տեղեկություններով, ժամանել է դիվերսիոն խումբ, որի խնդիրն է այստեղ անկարգությունների և ապակայունացման պայմաններում զավթել իշխանությունը։ Հետևաբար, մենք պետք է վերահսկենք յուրաքանչյուր կասկածելի շարժում, հետևենք սպորտային կառուցվածքով տղաների խմբերին։ Նման մարդիկ հարյուր հազարից ավելի են։ Կրկնում եմ՝ ռուսների դիվերսիոն խումբ է ներթափանցել Վրաստանի տարածք։ Իմ տեղեկություններով՝ այն ներթափանցել է շատ վատ մտադրություններով։ Նրանք զինված են և վերահսկվում են ռուսական բանակի 1-ին գլխավոր վարչության կողմից։ Այս իրավիճակում, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է համակարգում մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության և մեր ժողովրդի հետ»,- ասել է Սաակաշվիլին:
Ավելին՝ այստեղ