Հայերեն
Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան 

Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ. թուրք վերլուծաբան

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ermenihaber.am-ը զրուցել է թուրք լրագրող, քաղաքական վերլուծաբան, «The Philos Project»-ի գիտաշխատող Ուզայ Բուլութի հետ, ով նախկինում բնակվել և աշխատել է Անկարայում:

Նա զբաղվում է մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և պատմության, Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների և հակասեմականության ուսումնասիրման հարցերով։ Հետազոտել և վերլուծել է Ադրբեջանի՝ 2020-2023 թվականների պատերազմն ու ցեղասպանությունը Արցախի դեմ։

- Պանթուրքիզմը և իսլամական ջիհադը 2020-2023 թվականների ադրբեջանա-թուրքական պատերազմի շարժիչ գաղափարախոսություններն են, որը նաև ներառում էր ցեղասպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ։ Պանթուրքիզմի (այսինքն՝ թուրքիզմ, պանթուրանիզմ կամ թուրանիզմ) գաղափարախոսությունը պնդում է ենթադրյալ թուրքական ռասայի գերազանցությունը և ցանկանում է բոլոր «թուրքերին»  համախմբել «Թուրան» կոչվող երկրի ներքո, որը կտարածվեր Եվրոպայից մինչև Հեռավոր Արևելք։

Հիմնականում այն թիրախավորում է Կենտրոնական Ասիան, այդ թվում՝ Ռուսաստանի որոշ հատվածներ։ Որպես նմուշ կարող եք նայել 2021-ի հետևյալ նկարին՝

Այն ցույց է տալիս թյուրքալեզու աշխարհի քարտեզը, որն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կոալիցիոն գործընկեր և Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիից։

Քարտեզը ներառում է ոչ միայն Թուրքիան, այլև  հարավային Ռուսաստանի և Սիբիրի զգալի տարածքներ, Հունաստանի և Բալկանների մի մասը, Կենտրոնական Ասիան, Չինաստանի Սինցզյան շրջանը, Մոնղոլիան և Իրանը։ Այսինքն պատկերված է այսպես կոչված «Մեծ Թուրանը»։

Հետևաբար Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ, որն արգելափակում է իրենց թուրք-թուրանիստական ծրագիրը։ Այդ իսկ պատճառով նրանք նպատակ ունեն վերացնել Հայաստանը քարտեզից։ Դրա համար էլ Արցախի դեմ պատերազմն ու ցեղասպանությունը միայն Արցախին չի վերաբերում, միայն Արցախի մասին չէ։ Թուրքերն ու ադրբեջանցիները բացահայտ ասում են, որ հաջորդ թիրախը Հայաստանն է ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։ Եթե դա իրականացվի, ապա այս ծավալապաշտական և իսլամական-գերկայնության գաղափարախոսության ծրագիրը կվտանգի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգությունը ու կայունությունը։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի դերը պանթուրքիստական նախագծում։

- Պատմության ընթացքում դարեր շարունակ եղել են ռուս-թուրքական պատերազմներ և մրցակցություն Ղրիմի, Ուկրաինայի, Մոլդովայի, Սև ծովի և Կովկասյան լեռների հսկայական տարածնքերի համար և ինչպես նշում է պատմաբան Միքայել Յալանուզյանը. «Ռուս-թուրքական առաջին պատերազմը տեղի է ունեցել 16-րդ դարում, մինչ օրս երկու կայսրությունները մարտի դաշտում բախվել են 12 անգամ։ Ռուսական և թուրքական կայսրությունների մրցակցությունը տարածվել է մինչև Կովկաս, Ղրիմ, Բալկանյան թերակղզի՝ ընդգծելով նրանց ռազմատնտեսական շահերը Սև ծովի ավազանում։ Չնայած փոփոխվող հաջողություններին Ռուսաստանը կարողացավ այդ պատերազմների ժամանակ Թուրքիային դուրս մղել հյուսիսից և հյուսիս-արևելքից, ինչպես նաև Կովկասից»։

Վերոնշյալ և շատ այլ տարածքներ նույնպես գտնվում են այն վայրերում, որոնք  այսօր պանթուրքիստները պնդում և համարում են թուրքական հող։ Եթե այս պանթուրքիստական նախագիծը իրականանա, անշուշտ, Ռուսաստանը չի մնա որպես հիմնական խաղացող։ Ի վերջո, Ռուսաստանը թուրքերի կողմից կհեռացվի և տարածաշրջանից դուրս կմնա։ Պանթուրքիզմը թուրքական և իսլամական-գերկայնության գաղափարախոսություն է և Ռուսաստանի այն համոզմունքը, թե ինքը կշահի պանթուրքիզմից և Թուրքիայի ու Ադրբեջանի ջիհադիզմից, մոլորություն է։

Ցավոք, պանթուրքիզմը զարկ է ստացել 2020-23-ին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ցեղասպանության արդյունքում։ Արդյունքը քաջալերում է Թուրքիային շրջանցել Ռուսաստանը՝ ստեղծելով ուղիղ առևտրային էներգետիկ երթուղի դեպի Կենտրոնական Ասիա և Սիբիր։

Ինչպես նշել է հայտնի լրագրող Էլիսոն Թահմիզյան Մուսը․ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանք Արցախում չկարողացան օգտագործել տրոյական ձին և թույլ տվեցին կործանել այն մարդկանց (հայերին), որոնց հետ ուս-ուսի կռվել են դարեր շարունակ»։

Ակնհայտորեն Թուրքիան Ռուսաստանին որպես դաշնակից չի տեսնում։ Այս երկու պետությունների ռազմավարական նպատակներն ու աշխարհայացքը սկզբունքորեն տարբեր են։ Թուրքիան պարզապես օգտագործում և շահագործում է Ռուսաստանին տարածաշրջանում իր ծավալապաշտական նպատակների համար՝ հայերին վերացնելու համար։

Եթե պանթուրքիստները հաղթանակ տանեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ապա նրանք մեծ սպառնալիք կստեղծեն Ռուսաստանի դեմ։

«Jamestown» հիմնադրամի համար Փոլ Գոբլի 2011 թվականի զեկույցում նշվում էր, որ Ռուսաստանին ավելի ու ավելի էր անհանգստացնում Մոլդովայի գագաուզ փոքրամասնության վրա Թուրքիայի աճող ազդեցությունը։

Նախկինում Հայաստանը և Ռուսաստանը ունեցել են պատմական նշանակալից հարաբերություններ և Ռուսաստանը պետք է ձգտի կասեցնել այս աղետալի պանթուրքիստական նախագիծը, ոչ միայն Հայաստանի ապագայի, այլև Ռուսաստանի, Բալկանների, Արևելյան Եվրոպայի և Ասիայի անվտանգության համար։

Փաստացի սա այն տարածքն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կարող էին համագործակցել իրենց փոխադարձ շահերի համար։ Այսպիսով և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը պետք է պաշտպանեն և աջակցեն Հայաստանի ինքնապաշտպանությանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականցվող ցեղասպանական հանցագործություններից։ Նրանք պետք է կանգնեցնեն այս իմպերիալիստական պանթուրքիստական նախագծի իրագործողներին, որոնք փորձում են վերստեղծել Կենտրոնական Ասիան որպես թուրքական կայսրություն՝ վերացնելով Հայաստանը և վերածելով այն ոչ ինքնիշխան, թուրքական գավառի։ Սա է այն ամենը, ինչը Հայաստանի իշխանությունները պիտի ձգտեն հասկացնել աշխարհին։

- Ի՞նչ կարծիք ունեք ներկայիս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Այս պահին հարաբերություններն ի՞նչ փուլում են։

- 2020 թվականից ի վեր աշխարհն ականատես է եղել 1915 թվականին Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության կրկնությանը։ Թուրքիան հայերի դեմ նացիստական կառավարության պես է գործում։ Թուրքիայի աչքերում Հայաստանը կա՛մ պետք է դադարեցնի գոյությունը, կա՛մ ամբողջովին պետք է կախված լինի Թուրքիայից, ճիշտ այնպես ինչպես օսմանյան նահանգը (վիլայեթը):

Երկուսն էլ անընդունելի տարբերակներ են Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար։Այդ իսկ պատճառով Հայաստանը չպետք է ընկնի Թուրքիայի կողմից այսպես կոչված նորմալացման պահանջների ծուղակը։

Այս պահին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ինքնասպան հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում չպետք է լինի, քանի դեռ Թուրքիան քաղաքակիթ պետություն չի դարձել։

Ավելին` այստեղ

Ո՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում