Էրդողանը ցույց է կազմակերպում հանուն Պաղեստինի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան հրավիրել է Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Լիբանանի, Լիբիայի եւ Հորդանանի ղեկավարներին մասնակցել հանուն Պաղեստինի՝ Ստամբուլում հոկտեմբերի 28-ին կայանալիք ցույցին։ Այս մասին գրում է թուրքական Sabah թերթը։ Հանրահավաքը կայանալու է, հանուն նրա, որ աշխարհի ուշադրությունը սեւեռվի Իսրայելի գործած չարագործությունների վրա եւ նպատակ ունի աջակցելու Պաղեստինին։ Թերթը հավաստիացնում է, վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անմիջական շրջապատում ունեցած իր աղբյուրին, որ ցույցին մասնակցելու են բազմաթիվ ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներ, մարզիկներ, արվեստի, բիզնեսի եւ պաղեստինյան սփյուռքի անվանի եւ ազդեցիկ ներկայացուցիչներ։