Մեքսիկայում աղբ հավաքողը զոհվել է պոլիէթիլենային տոպրակում լիցքավորված ատրճանակի պատահական կրակոցից
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգում 40-ամյա աղբ հավաքողը զոհվել է պոլիէթիլենային աղբի տոպրակում եղած լիցքավորված ատրճանակի պատահական կրակոցից, գրում է odditycentral.com-ը:
Մի խումբ աղբահաններ իրենց գործն անելիս են եղել, երբ դժբախտ պատահարը տեղի է ունեցել: Տղամարդկանցից մեկը հանգիստ հավաքում էր աղբի տոպրակները և նետում դրանք աղբատար մեքենայի մեջ, երբ հանկարծ կրակոցի ձայն է լսվել: Աշխատողները տեղում քարացել են, ապա սկսել են շուրջբոլորը փնտրել հարձակվողներին, սակայն ապարդյուն: Հետո նրանք տեսել են, որ մյուս աղբահանը մայթին է ընկած:
Հասկանալով, որ իրենցից մեկի վրա կրակել են, մյուսները շտապօգնություն են կանչել, որն արձանագրել է տղամարդու մահը:
Ըստ մեքսիկական El Universal թերթի՝ տղամարդու մահվան պատճառ է դարձել լիցքավորված ատրճանակից արձակված փամփուշտը: Փորձագետները կարծում են, որ ատրճանակի ձգանը պատահաբար հրվել է, երբ աղբի տոպրակը նետվել է բեռնատարի մեջ։