Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 7,000-ը, նրանց մեջ կա 2,913 երեխա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վիրավորների թիվը հասել է 18 հազարի, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«Զոհվածների թվում է 2,913 երեխա և 1,709 կին», - մանրամասնել է գերատեսչությունը:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ն անակնկալ հարձակում է գործել Իսրայելի տարածքի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: Իսրայելի իշխանությունները պատասխանել են՝ պատերազմ հայտարարելով ՀԱՄԱՍ-ին և սկսել են Գազայի հատվածի լայնածավալ գնդակոծությունը։ Իսրայելը հայտնել է ավելի քան 1,4 հազար զոհի մասին։ Առաջիկայում իսրայելցի զինվորականները մտադիր են անցնել ռազմական գործողությունների նոր փուլ՝ լայնամասշտաբ ցամաքային գործողություն սկսելով Գազայի հատվածում։