Իսրայելի հարվածները Գազայի վրա հասել են կոտորածի աստիճանի, միջազգային հանրության լռությունը ամոթ է մարդկության համար. Էրդողանը՝ Հռոմի պապին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ քննարկել է Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ասելով, որ Իսրայելի հարվածները Գազայի վրա «հասել են կոտորածի աստիճանի», և որ միջազգային հանրության լռությունը «ամոթ է մարդկության համար»։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պոնտիֆիկոսին ասել է, որ բոլորը պետք է աջակցեն Գազայի անմեղ խաղաղ բնակիչներին անխափան օգնություն հասցնելու ջանքերին:
Էրդողանը կրկնել է Թուրքիայի դիրքորոշումն այն մասին, որ հակամարտության վերջանական լուծումը կարող է լինել միայն անկախ Պաղեստին պետության ստեղծման միջոցով։