Ադրբեջանական քարոզչական ալիքը գրում է Ադրբեջանի առաջիկա ծրագրերի մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ադրբեջանական քարոզչական տելագրամյան այս ալիքը հստակ գրում է Ադրբեջանի առաջիկա ծրագրերի մասին։ Մինչ ՀՀ ԱԳՆ-ն լռում է, երբ եվրոպացի պաշտոնյաները հանդիպում են ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ակնհայտ ագրեսիվ նկրտումներ ներկայացնող «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ, Ադրբեջանը մշակում է ՀՀ-ն ներսից պայթեցնելու ծրագիր, ու դա մաքսիմալ ակտիվ առաջ մղում միջազգային հարթակներում։ ՀՀ իշխանությունների կողմից էլ դա որևէ խոչընդոտի չի հանդիպում։
Եթե կա կարծիք, որ միակ վտանգը դա ագրեսիան ու էսկալացիան է, ապա դա սխալ մոտեցում է, Ադրբեջանն ունի Հայաստանը ոչնչացնելու ոչ թե մեկ, այլ մի քանի սցենար»։