Հրաձգություն ԱՄՆ Լյուիսթոն քաղաքում․ կա առնվազն 22 զոհ և 60 վիրավոր
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տղամարդը կրակ է բացել երեք տարբեր կետերում, այդ թվում՝ առևտրի կենտրոնում ու բարում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վերջին տվյալներով կա առնվազն 22 զոհ և 60 վիրավոր։
Իրավապահներն արդեն պարզել են հանցագործի ինքնությունը, սակայն նա դեռ ազատության մեջ է, հայտնել է տեղի ոստիկանությունը։
ABC News-ի տվյալներով՝ զանգվածային սպանություններ իրականացրած անձը Ռոբերտ Քարդն է, ով նախկինում ծառայել է բանակում և աշխատել որպես հրազենի հրահանգիչ։ Նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ և այս ամառ երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժարանում այն բանից հետո, երբ իբր խոստացել էր հրաձգություն կազմակերպել Ազգային գվարդիայի հաստատությունում։
Ավելին՝ այստեղ