Թուրքիան ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չի համարում․ Էրդողան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը համարում է ոչ թե ահաբեկչական կազմակերպություն, այլ «ազատագրական խմբավորում»։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Վերջին հանդիպման ժամանակ նրանք հավաքվեցին և ասացին, որ ամբողջ Արևմուտքը ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Իսրայե՛լ, այդ դու կարող ես լինել կազմակերպությունը, քանի որ Արևմուտքը ձեզ շատ փող է պարտք, սակայն Թուրքիան ձեզ ոչինչ պարտք չէ: ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ազատագրական, մոջահեդական խմբավորում, որը պայքարում է իր հողը պաշտպանելու համար»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։